ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Լեռնային շրջաններում ընթացքի մեջ է աշնանացանը, իսկ ՈՒրցաձորում առվույտի չորրորդ հունձն է

Լեռնային շրջաններում ընթացքի մեջ է աշնանացանը, իսկ ՈՒրցաձորում առվույտի չորրորդ հունձն է
25.09.2012 | 13:19

Սեպտեմբերի 25-ի օպերատիվ տվյալներով` «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը` 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարապես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև, ներկայումս 16,3 մլն խմ է: «Սևան-Հրազդան» ոռոգման համակարգի բաժինը հնարավորինս լրացնող Ապարանի ջրամբարում (տարողությունը` 91 մլն խմ) կուտակված ոռոգման ջրի քանակը գերազանցում է 10,5 մլն խմ-ն, Ազատի ջրամբարում (տարողությունը` 70 մլն խմ) կուտակվածը` 8,57 մլն խմ-ն, իսկ Կեչուտինը (տարողությունը` 25 մլն խմ)` 17,0 մլն խմ-ն:

Անցած շաբաթվա (սեպտեմբերի 17-23-ին) եղանակային բարենպաստ պայմանների արդյունքում հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը:
Ըստ ագրոօդերևութաբանների, լեռնային շրջաններում ներկայումս ընթացքի մեջ են աշնանացան ցորենի նախացանքային և ցանքային աշխատանքները: ՈՒրցաձորում առվույտի չորրորդ հունձն է. տարածաշրջանի ծխախոտի պլանտացիաներում սկսվել է նաև մշակաբույսի վերին մասի տերևների տեխնիկական հասունացումը: Մասնագետների ասելով, այս օրերին դիտվող առանց տեղումների եղանակը նպաստավոր է բերքահավաքի աշխատանքների համար, սակայն անբարենպաստ է աշնանացանի և հողին արդեն պահ տված սերմերի ծլման համար:
Նշենք նաև, որ հանրապետությունում օդի ամենաբարձր ջերմաստիճանը սեպտեմբերի 17-23-ին նորմայից բարձր է եղել 1-4 աստիճանով: Այն Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում տատանվել է +29.+32, Տավուշում, Արցախում` +28 +31, Լոռիում` +26.+29 աստճանի սահմաններում:
Նշված ժամանակահատվածում ամենացածր ջերմաստիճանը լեռնային շրջաններում դիտվել է +2 +7, Սյունիքի նախալեռներում և լեռնային շրջաններում ` +5 +10 աստիճանի սահմաններում:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4343

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ